Մեր մասին

Մեր առագաստանավային ակումբն ավելին է, քան առագաստանավային սպորտով զբաղվելու վայր։ Այն ձգողության կենտրոն է աշխարհի տարբեր ծայրերից եկող մարդկանց համար, ովքեր սիրում են քամին, ազատությունն ու արկածները։ Մենք ստեղծվել ենք Սևանա լճին նոր կյանք տալու և այն աշխարհի առագաստանավային մշակույթի կենտրոնը դարձնելու գաղափարից։
Գլխավոր / Մեր մասին

Մեր առաքելությունը․ ստեղծել տարածք, որտեղ առագաստանավային սպորտը դառնում է ոչ թե զբաղմունք, այլ կենսակերպի մաս։

Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը դառնա այնպիսի վայր, ուր գալիս են տպավորություններ ստանալու և սպորտային ձեռքբերումների նպատակով, որտեղ առագաստները լցնում է ոչ միայն քամին, այլև բացահայտումների ոգին։

Մենք փոխում

ենք խաղի կանոնները
Երկարացնում ենք զբոսաշրջային սեզոնը
Սևանում 2,5 ամսից հասցնելով մինչև 6 ամսի՝ դարձնելով լիճը կենդանի տարածք ռեգատաների, զբոսանքների, կորպորատիվ միջոցառումների և մրցաշարերի համար։
Հայաստանում, որտեղ առագաստանավային սպորտը դառնում է սիրված հանգստի ձև երիտասարդների և բոլոր նրանց համար, ովքեր ազատություն են փնտրում ալիքների մեջ։
Ստեղծում ենք նոր ենթամշակույթ
ում համար առագաստը, ոչ միայն սպորտ է, այլև կյանքն առավել վառ զգալու միջոց։
Միավորում ենք մարդկանց,
նպաստելով շրջանի զբոսաշրջային ամբողջ ենթակառուցվածքի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցների, ռեստորանների և ակտիվ հանգստի ծառայությունների։
Վերածվում ենք ձգողության կենտրոնի զբոսաշրջիկների համար ամբողջ աշխարհից՝
Մեր ակումբը համախոհների համայնք է, որտեղ յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ հոգեհարազատ է իրեն․ պայքարով լի մրցարշավներ, հանգստավետ առագաստանավային զբոսանքներ, ներշնչանք հորիզոնից և ուժ՝ բնության տարերքների հետ շփումից։
Մենք Սևանա լճի փոփոխության քամին ենք։ Միացե՛ք մեզ։
Ես համաձայն եմ Գաղտնիության քաղաքականության պայմաններին
Լրացրե՛ք կոնտակտային տվալները, և մենք կկապվենք ձեզ հետ։
Սևանի էներգիան,
առագաստանավերի հզորությունը, զգացեք շարժման իրական ուժը
Միացեք մեզ, ժամանակն անցկացրեք ակտիվ, ստացեք վառ զգացողություններ և հիշողություններ ամբողջ կյանքի համար
Գաղտնիության քաղաքականություն
Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին
Made on
Tilda