Մոռացեք սովորական հյուրանոցների և միանման լողափերի մասին: Մեր առագաստանավային ակումբը կազմակերպում է միջազգային կրուիզներ Միջերկրական ծովով նրանց համար, ովքեր փնտրում են ավելին, քան պարզապես արձակուրդը: Պատկերացրեք արձակուրդ, որտեղ չկան ժամային գրաֆիկներ և սահմանափակումներ, չկան հյուրանոցի պատուհանից բացվող միանման տեսարաններ: Միայն դուք եք և ձեր մտերիմները, ովքեր ընկերակցում են ձեզ նավակում, անծայրածիր ծովը և քաղաքները, որոնք բացահայտվում են նոր, զարմանալի դիտանկյունից՝ ջրից: